Friday, February 11, 2011

Իրանի հեղափոխության 32-ամյակ. հայացք պատուհանից

Իրանի հեղափոխության 32-ամյակի առթիվ արդեն սկսել են ցույցերն ու տոնակատարությունները. պետության կողմնակիցներն՝ այսպես կոչված «սոկ խմողները» (անուն, որը նրանք ձեռք են բերել պետական արտադրության «Սանդիս» հյութերն ու ուտելիքը որպես ընտրակաշառք վերցնելու համար) դուրս են եկել փողոցները:
Ցավոք, պետությունն աջակցողների ավելի մեծ քանակի կարիք ունի, քան կարող է գնել հյութը: Այդ հարցում, իհարկե, իմամներին օգնության է հասնում ամենազոր Photoshop-ը.
Հրաշագործ Ռակուրսը.
(այլ կերպ ասած, եթե շարժվող ժողովրդին ֆոտոշոփով բազմացնես ու մի քանի անկյունից ու տարբեր պահերի նկարես, միգուցե մարդկանց թվա, որ տարբեր մարդկանց ես նկարել):
Իսկ «Սանդիս» հյութի՝ այդ հզոր քաղաքական մոտիվատորի վաճառքն ընտրություններից հետո իջել է... 80 տոկոսով:
Ասում են՝ շուտով սկսում է Իրանական «Սանդիս» հյութերի ներմուծումը Հայաստան:)))) ներմուծող կողմը դեռևս անհայտ է:

No comments:

Post a Comment