Monday, February 21, 2011

«Մոգական քառակուսի»

... կամ՝ բաներ, որոնք մոգության հետ կապ չունեն:
Այսպես կոչվող «մոգական քառակուսին» ծրագրային երևույթ է, որի օրինակը կարող եք տեսնել այստեղ:
Բացատրեմ կանոնները.
  1. Մտապահեք ցանկացած երկնիշ թիվ
  2. Հանեք նրանից իրեն կազմող նիշերն (օրինակ՝ 54-ից պետք է հանել 5 ու 4, կստացվի՝ 45)
  3. Գտեք այդ թիվն աղյուսակում ու սիմվոլը, որնին այն համապատասխանում է
  4. Պատկերացրեք մտքում այդ սիմվոլը
  5. Սեղմեք մեծ սև քառակուսուն
Բում: Պատկերացնում եմ, թե քանի միամիտներ կորոշեն, որ իրենց համակարգիչը մոնիտորով հետևում է իրենց:
Իսկ այժմ՝ լուծումը:
Ես ու Թոմիկը հենց ստացանք հղումը, Թոմիկի ուղեղը միանգամից ցույց տվեց քառակուսու «Աքիլլեսյան գարշապարը»՝ հետևեց աղյուսակին ու զգաց, որ փոփոխվում է, այն էլ՝ օրինաչափորեն (ինչի շնորհիվ ամեն անգամ տարբեր նշան եք ստանում): Այլ կերպ ասած՝ դուք անընդհատ ընտրում եք նույն թվային շարքի թվեր, ամեն անգամ փոփոխված նշանով:
Ես էլ դուրս բերեցի մաթեմատիկական մասը. վերցնենք ցանկացած երկնիշ թիվ՝ AB: Հանենք նրանից նրա երկրորդ նիշը՝ B-ն: AB-B=A0: Ճի՞շտ է: Ճի՛շտ է: A0=10*A: Հանենք երկրորդ նիշը. 10*A-A=9*A: Այսինքն՝ 9-ի վրա բաժանվող թիվ:
Եթե հիշում եք դպրոցական մաթեմատիկայի դասընթացից, 9-ի վրա բաժանվող թվերի նիշերի գումարը նույնպես բաժանվում է 9-ի:
Ո՞րն է երկնիշ թվի նիշերի առավելագույն գումարը: 99-ինը՝ 18: Իսկ մնացորդը միշտ փոքր է 99-ից: Այսինքն, 9-ի վրա բաժանվող 99-ից փոքր երկնիշ թվերի նիշերի գումարը հավասար է 9-ի: Իսկ հիմա ստուգեք ձեր մնացորդի նիշերի գումարը. 9: Իսկ հիմա ստուգեք նիշերի 9 գումարով թվերի նշանները: Համընկնում են:
Շնորհակալություն Թոմիկին ու ինձ:)))
Այնպես որ, կարող եք հանգիստ այս հղումը ոչ ոքի չուղարկել. քառակուսին ձեզ չի պատժի:

No comments:

Post a Comment