Tuesday, February 22, 2011

WrestleMania XVII: «Հանելուկային անձնավորության» բացահայտումը

Եթե հետևում եք ռեսլինգի նորություններին, ապա հաստատ  հետևում էիք WWE RAW 21.02.2011-ի թրեյլերներին:
Երեք ամենաբարձր մակարդակի ռեսլերների անհետացումը բեմից (WWE-ից՝ Triple H-ի, վնասվածք ստացած Undertaker-ի, TNA-ից՝ Sting-ի) հարց էր բարձրացնում, թե ով է տրեյլերում ցուցադրված «հանելուկային անձնավորությունը»:
Հաշվի առնելով, որ Sting-ը ռեսլինգի ամենահայտնի գերաստղերից է, որոնք երբևէ ելույթ չեն ունեցել WWE-ում, գումարած՝ նրա պրոֆիլը հեռացված է TNA-ի պաշտոնական կայքից (Deception սյուժեի ավարտից հետո), բավականին հաճախ էր քննարկվում, որ տեսահոլովակում ցուցադրվողը հենց նա է:
Undertaker-ի երկրպագուներն, իհարկե, սեփական կարծիքն ունեին «հանելուկային անձնավորության» ով լինելու մասին:
Ի՞նչ եմ ես արել այսօր արթանալուն պես:
Նայել եմ գիշերվա մատչը: 21.02.2011:
Այո, հանելուկային անձնավորությունն... Undertaker-ն է: Մեղքս ինչ թաքցնեմ, ես միանգամից ճանաչել էի:
Մյուս կողմից՝ Sting-ի հայտնվելը չափազանց լավ էր ճշմարիտ լինելու համար:
Երբ «հանելուկային անձնավորության» բացահայտման վայրկյանաչափը հասավ զրոյի, Undertaker-ը մուտք գործեց ռինգ: Նրան ընդհատեց Triple H-ը, որը նրան WrestleMania-ի մարտահրավեր նետեց:
Տաս տարի: Տաս WrestleMania՝ առաջին մատչից հետո, որտեղ Undertaker-ը հաղթեց Triple H-ին:
Այսպիսով՝ WrestleMania XVII. The Undertaker vs. HHH:

«There ain't no grave that can hold my body down».

No comments:

Post a Comment