Friday, March 4, 2011

Ասսամ

Ներկայումս բազմաթիվ նյուէյջերներ-թեոսոֆներ և այլոք սիրում են խոսել արևմտյան կենսակերպի սխալ լինելու և այլն նման բաների մասին:
Ու որ, օրինակ, Հնդկաստանում, որտեղ մարդիկ «հաղորդակցված են Գերագույնին», ամեն ինչ ավելի ճիշտ է, բարի է, և այլն:
Ոչ այնքան վաղ անցյալ՝ 1983 թ.: Ասսամ: Փախստականների հոսք հարևան Բանգլադեշից: Նացիոնալիստական շարժում, ակտիվիստների մեծ մասը, որքան էլ կառավարությունը փորձի այլ կերպ ներկայացնել, ուսանողներ, ոչ թե անկիրթ գյուղացիներ:
Արդյունքը՝ Նելլիի ջարդերը դրա միայն մի էպիզոդ են: Սիրտս փշրվում է: Իսկ ոմն Սատյեն Բրահմա կոտրատված անգլերենով գրում է, որ բանգլադեշցի փախստականների խնդիրը պետք է լուծել այսպես. գյուղացիները, բանգլադեշցի տեսնելուն պես, պետք է կրակեն նրա վրա:
Ու, հաշվի առեք՝ սա ոչ թե մահմեդականների կողմից իրականացված, այլ մահմեդականների դեմ ուղղված բռնության ակցիա էր:
Սա էլ Հնդկաստանը: «Գերագույնին հաղորդակցված»:
Պաշտոնական զեկույցներն այս իրադարձությունների մասին հասարակությանը երբևէ չեն ներկայացրել:
Ու պատկերացրեք՝ երկրի առաջադեմ երիտասարդությունը: Չեմ կարծում, թե Ասսամի ուսանողակներն ինչ-որ երկգլխանի հրեշներ էին:
Նրանք էլ մարդիկ էին: Հենց քո նման: Էին: Սրանից հետո նրանց մարդ չէի անվանի:
Մեկ տարի անց, նույն հնդկաստանում նորից ջարդեր սկսեցին: Այս անգամ՝ սիկհերի դեմ: Մարդիկ անուղղելի են:
Ասսամի ջարդերը հիշատակվում են Ահմեդ Սալման Ռուշդիի «Սատանայական Տաղեր» գրքում:

No comments:

Post a Comment