Tuesday, June 28, 2011

Շներին կրակում են

Ընկերներիցս մեկը պատմում էր, որ գիշերն իրենց շենքի տակը շներին կրակում էին: Կրակոց, շան լաց: Կրակոց:
Այսօր աշխատանքի գնալիս բակում շան ձագ տեսա: Ատամները նոր էին դուրս եկել: Կերակրեցի, բայց երբ վերադարձա, էլ տեղում չէր:
Նրան նույնպես կարող են կրակել: Ես չեմ հավատում, որ շնորսը կխղճա ձագին: Նման մարդիկ խիղճ ու պատիվ չունեն:
Ֆեյսբուքում երեխեքը բողոքի ակցիա են կազմակերպել: Կխնդրեի միանալ, բայց արդյունք ունենալուն չեմ հավատում:
Ու ոչ ոք չի մտածում, որ հիմնականում կծում են տնական ու բակապահ շները, քանի որ փողոցայինները զգույշ են ու սովորաբար հատուկ չարացրած չեն: Շներին կրակում են:
Մի օր էլ մեզ կկրակեն:

No comments:

Post a Comment