Monday, July 4, 2011

Քննադատության ու քննարկման մասին

(Կամ՝ երբ գրողն ուրիշի երեսից անիմաստ տեղը քաք է ուտում)
Ընդհանրապես, մարդիկ հաճախ իրենց դուր եկած գրքի քննադատությունը տեսնելիս հաճախ սկսում են կատաղի պաշտպանել այն: Ասենք, Բայանդուր Պողոսյանը գիրք է գրել, Վաղինակին Բայանդուր Պողոսյանի գիրքը դուր չի եկել.
«Իբր ու՞մ էր ուզում զարմացնել: Տափակ գիրք էր, մեջն էլ անբարոյական բաներ կային: Ձանձրույթից քնեցի»:
Վաչագանին շատ է դուր եկել Բայանդուր Պողոսյանի գիրքը, կամ էլ Բայանդուր Պողոսյանի ընկերներից է: Կարճ ասած, նրան բնավ դուր չի եկել Վաղինակի քննադատությունը.
«Ահամ, Բայանդուրը լավ էլ գիտեր, որ ինչ-որ բութ տհասներ չեն հասկանա իր գրածի վեհությունն ու քաք կուտեն»:
Վաղինակին, իհարկե, քաք ուտելու գաղափարը բնավ դուր չի գալիս.
«Քաքը Բայանդուր Պողոսյանն է կերել, որ նման ապուշ բան է գրել»:
Ու ինչու՞մ էր Բայանդուր Պողոսյանի մեղքը, որ անկապ տեղը քաք կերավ:
Իհարկե, ես հակված եմ մտածել, որ իմ ընթերցողներն ու ընկերները շատ ավելի հանդուրժողական ու ադեկվատ են, ինչի շնորհիվ դեռևս ոչ մի անգամ նման բան տեղի չի ունեցել: Բայց, ցանկացած դեպքում, կարծում եմ՝ օրինակը բավականաչափ վառ ներկայացնում է, թե ինչպես չափից դուրս մոլեգին պաշտպանությունը կարող է վիրավորական կոնտեքստ ստեղծել հեղինակի համար՝ անկախ նրա աշխատանքի որակից: Անինայի «Ֆիա» գրքի քննարկումն Ակումբում դրա վառ օրինակ է:
Հիշեք. բանավեճում ով անցնում է անձնական վիրավորանքի, միանգամից պարտվում է, անկախ նրանից, թե հետո ինչ կասի:

No comments:

Post a Comment