Friday, July 8, 2011

Նորություններ Facebook-ից ու Blogspot-ից

Նախ՝ Facebook-ը: Եթե մտնեք այստեղ, սեղմեք Get started կոճակն ու քաշեք, տեղադրեք մի փոքրիկ լրացում ձեր բրոուզերի համար, Facebook Video Calling ծառայությունը (վիդեոչատ՝ Skype համակարգի հիման վրա, եթե ճիշտ եմ հիշում) կմիանա: Այժմ չատի ընթացքում անվան կողքը կտեսնեք տեսախցիկի նկար, որի վրա սեղմելով կկարողանաք վիդեոչատ անել:
Համակարգը ոչ բոլոր բրոուզերներով է աշխատում. պաշտոնապես նշված են Google Chrome, Mozilla Firefox, MS Internet Explorer ու Apple Safari ծրագրերը: Ինչևէ, Safari-ս, չնայած վերջին տարբերակի լինելուն, հրաժարվեց ճանաչել: Opera-ն՝ նույնպես:
Չատի պատուհանն էլ, եթե նկատեք, մի փոքր փոխվել է. գրելու համար նախատեսված դաշտն իջել է պասիվ խոսակցությունների մակարդակին, ընդհանուր փոփոխություններ էլ կան:
Այժմ՝ Blogspot-ը: Համենայն դեպս, գոնե Draft-ում արտաքին տեսքը լրիվ փոխվել է՝ տենդենց, որը նկատվում է Google-ի բոլոր ծառայությունների մոտ: Հուսով եմ, մոտ ապագայում վերջապես Google-ի ծառայությունների նորմալ փոխադարձ ինտեգրացիա կանեն:
Ահա Blogspot-ի խմբագրման նոր ինտերֆեյսը.
Թարմացում. իսկ ինձ մոտ վիդեոչատը չաշխատեց: Նույնիսկ բրոուզերը նորից բացելուց հետո: Երևի միակողմանի զանգեր չի ապահովում: Skype-ի հետ կապը հաստատվում է, հենց իմ տված էջի ներքևում նշված է: Զանգի ինտերֆեյսը սկզբունքայնորեն բավականին Skype-ի նման է ստացվել: Բայց բագերը ճնշում են: Այլ կերպ ասած, ում է պետք ծառայություն, որից չես կարող օգտվել: Մնանք Google+-ին սպասելիս, որպեսզի համեմատության եզր ունենանք:
Էլի թարմացում. Blogspot-ի բլոգի վերևի տողը դեռ նորմալ չի աշխատում, նոր գրառումներ ստեղծելու համար ստիպված եք Dashboard մտնել: Կարծում եմ՝ շուտով կուղղվի:
Ու կրկին թարմացում. ուղղված է:

No comments:

Post a Comment