Monday, July 25, 2011

Google+-ի պրոֆիլի կարճ հղում

Եթե օգտվում եք Google+-ից, ու ցանկանում եք կարճ ու հեշտ հիշվող հղում ունենալ ձեր պրոֆիլին, կարող եք օգտվել gplus.to ծառայությունից: Ահա թե ինչպես է դա արվում.
1. Մտեք gplus.to կայքը:
2. Մտեք Google+-ի ձեր պրոֆիլը.
3. Ձեր պրոֆիլի հասցեից պատճենահաեք Google+-ի ձեր իդենտիֆիկացիոն համարը.
4. gplus.to կայքի առաջին դաշտում գրեք ձեր նախընտրած մականունը, երկրորդում՝ իդենտիֆիկացիոն համարը. կարճ հղումը կազմվելու է http://gplus.to/[ձեր նախընտրած մականունը] սկզբունքով:
5. Սեղմեք «add»: Կանաչ դաշտում (անմիջապես գրելու դաշտերի տակը) կհայտնվի ձեր հղումը.
Վերջ, պատրաստ է: Օրինակ, իմ հղումն է՝ gplus.to/Rhayader:

Մի քանի փոքրիկ նշում. մականվան մեջ օգտագործեք միայն լատինական տառեր: Այն պետք է պարունակի 3-ից 25 նիշ:

Եթե ցանկանում եք հետևել Google+-ի հետ կապված ուսուցողական նյութերին ու նորություններին, ավելացրեք ինձ Google+-ում կամ կարդացեք գրառումներն այստեղ:

No comments:

Post a Comment