Wednesday, August 17, 2011

Ամսագիր.am-ի պատասխանը քննադատությանը

Քանի որ Ամսագիր.am-ի ղեկավարությունը որոշեց սխալ շարունակություն տալ իրենց հետ կապված պատմությանը (ի դեմս քննադատությանը սպառնալիքներով պատասխանելու, ինչը, ասեմ ձեզ, իմ դեպքում ԲՆԱՎ լավ միտք չի), որոշեցի ես էլ իմ քայլն անել))) քանի որ վերջին գրառումը միգուցե չեմ կարող մեջբերել, ասեմ մի երկու բան)))
  • հասարակայնորեն հասանելի երկխոսությունը որպես անձնական նամակագրություն չի կարելի որակել
  • եթե արտահայտությունը չի նշում Ա անձի կողմից Բ անձի նկատմամբ իրականացվելիք գործողություն, այլ փոխադարձ գործողություն, այն դժվար թե հնարավոր լինի սահմանել որպես սպառնալիք, նույնիսկ առանց հետագա մեկնաբանությունների
Հետո, ինչպես ասում են, ուրիշի աչքի փուշը, սեփական հետևի գերանը))) փոքրիկ հետաքննությունը ցույց տվեց, որ արժանահիշատակ «այլընտրանքային սեքսի» հոդվածի արմատները գնում են մինչև... ուկրաինական «Cosmopolitan»: Ինչ-որ հավատս չի գալիս, որ Ամսագիր.am-ն ունենա ուկրաինական Կոսմոյի նյութն առանց աղբյուրը նշելու թույլտվություն: Այն էլ՝ անորակ թարգմանությամբ, որը կարող է հեղինակազրկել Կոսմոյի համապատասխան նյութը: Իհարկե, համոզված եմ, որ Կոսմոն, փոխանակ դատական սպառնալիքներ օդ կրակելու, պահանջ կներկայացնի հեռացնել նյութը, ու միայն պահանջը չկատարելու դեպքում կանցնի համապատասխան գործողությունների:
Իհարկե, չմոռանամ նշել, որ շուտով բլոգում կսկսեմ նոր նախագիծ՝ ինտերնետային աղբյուրների ու բլոգների յուրօրինակ «blacklist»: Օրինակ, Ամսագիր.am-ն այնտեղ կներկայացվի երեք կատեգորիայում. unreliable/biased, article theft ու bullying: Այսինքն, ընթերցողը կիմանա, որ կայքը տեղադրում է կողմնապահ կամ անհուսալի ինֆորմացիա, առանց դրա մասին ընթերցողին որևէ կերպ զգուշացնելու, հոդվածներ է վերցնում այլ աղբյուրներից՝ առանց նրանց թույլտվության, ու քննադատությանը կամ մեկնաբանություններին պատասխանում է սպառնալիքներով: Կայքի ադմինիստրացիայի կողմից համապատասխան երաշխիքներ ստանալու դեպքում կայքը կհեռացվի կատեգորիայից:

P.S. Կցում եմ նաև Լյովի մեկնաբանությունը, քանի որ բավականին լավ «պորտը տեղն է դնում».
Բայան, էն բանիդ չդնես:
1. Նամակագրությունը ֆեյսբուքյան ազատ տիրույթումա, իրան կարա կարդա ցանկացած Սուսի Մինասյանի ընկերը չհանդիսացող մարդ, օրինակ ես: Ասելա թե ուր ուզում ես, ոնց ուզում ես ԱՌԱՆՑ ԱՂԱՎԱՂԵԼՈՒ լինքի ու մեջբերի, անպայման նշի սկզբնաղբյուրը,  ինքը անձնական փակ նամակագրություն չի: Ուրիշ բան եթե անձնական փակ նամակագրություն լիներ, կպնելու տեղ կունենային: Իսկ սենց թող ինչքան ուզում են քաջարի դատի տան:
2. 144 հոդվածը կկարեին մենակ եթե Սուսի Մինասյանի մասին անձնական, ընտանեկան կյանքի մասին տեղեկատվություններ ապօրինի հավաքեիր պահեիր` օրինակ ջարդելով իրա ֆեյսբուքյան ՓԱԿ պրոֆայլը, տանը թաքուն լսող սարքեր դնելով, կամ ցանկացած ԱՊՕՐԻՆԻ բան անելով: Ինտերնետային ազատ տիրույթում Սուսի Մինասյանի կողմից դրած տվյալներ հավաքելը ապօրինի չի` Սուսի Մինասյանը ֆեյսբուքում իրանց ազատ տիրույթում դնելուց ապրիորի համաձայնվելա, որ ով ուզի կարա նայի:
3. "Կբախվենքը" նույնպես ապացուցողը չեն, մեկնաբանություններից յուրաքանչյուր սթափ մտածող մարդ եզրակացության կգա, որ ոչ մի սպառնալիք տվյալ դեպքում "կբախվենքը" չի պարունակում: Ավելին, եթե պահի տակ դատի տան, դատում ընդամենը կասես, որ մասնագիտական խոսակցությունա էղել, բախվելը չակերտավոր ես օգտագործել, նկատի ունենալով, որ հոդված կգրես, ու պռծ, դատարանը փագվավ: Ու առավել ևս ոչ մի 164 լրագրողին խոչընդոտել չեն կարի:
4. Ստորև գրածը նույնպես կարաս համառոտ հատվածներով, անպայման սկզբնաղբյուրը նշելով ցանկացած ադեկվատ, գրողի արժանապատվությունը չստորացնող մեդիայում հրապարակես կամ հղում տաս: Ուրիշ բան եթե փիէմ գրեր, բայց դե էդ ել չի արել:

Ասելա թե թող ուզածի չափ գործ տան, ոչ մի ադեկվատ դատավոր իրանց օգտին որոշում չի կայացնի:

P.S. Էրկու խոսակցությունն էլ սեյվ անեմ, որ հանկարծ չնջնջեն ձև թափեն, թե ազատ տիրույթում չի էղել:

No comments:

Post a Comment