Saturday, January 28, 2012

Ի գիտություն

Ի գիտություն Blognews.am կայքի ադմինիստրացիայի. ենթադրվում է, որ այս բլոգը մտնող մարդը ծանոթացել ու ընդունել է CC A-NC-SA լիցենզավորման պայմանները: Եթե ես ձեր կայքում իմ բլոգից ցրած նյութեր հանդիպեմ, համապատասխանաբար ձեռք կտամ ձեր հետույքին:

Ձեր կայքում իմ նյութի տեղադրումը կխախտի բլոգի լիցենզիան երկու հիմնարար կետերում. attribution (նյութի տակ ուղղակի ու մեծ տառերով նշում, թե որտեղից է այն) ու share-alike՝ համանման տարածում: Այլ կերպ ասած, եթե ցանկացած մարդ ազատ է իմ բլոգի նյութերն ամբողջապես կամ մասնակի կերպով օգտագործել սեփական հայեցողությամբ, քանի դեռ դա ոչ առևտրային է, նշվում է հեղինակն ու հղում տեղադրվում դեպի բլոգը, ու, ինչը պակաս կարևոր չի՝ իր մոտից էլ իմ նյութը կարող է տարածվել նույն պայմաններով: Ձեր կայքի դիսքլեյմերի «Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Blognews.am-ին հղման արգելվում է» հատվածը սուր հակասության մեջ է մտնում իմ բլոգի լիցենզիայի համանման տարածման հատվածի հետ:

Մնացած բլոգգերներին, որոնց նյութերը ցրվում ու տեղադրվում են այդ կայքում, առաջարկում եմ մի քանի րոպե հատկացնել այստեղ ձեր սեփական ու օրինական ուժ ունեցող լիցենզիան կազմելու համար: Դա բավականաչափ պարզ ու անվճար պրոցես է ու կօգնի առանց մարդկանց սահմանափակելու խուսափել նման տհաճ միջադեպերից:

Ադմինիստրացիա:

No comments:

Post a Comment