Tuesday, April 24, 2012

Խոսք նախընտրական ու խիստ կատաղի

Մեր մեջ ասած, լևոնականների՝ Ժառանգության վրա հաչալը նմանեցնում եմ իրենց 2008-ի կուրսին. «Ով մեզ հետ չէ՝ մեզ դեմ (ու քրեաօլիգարխիկ ռեժիմի (c) կողմ) է»: Ժառանգության լիքը քայլեր (գաղափարական ծրագրի բացակայություն, անհետևողականություն, կցում Ազատ Դեմոկրատներին, «Հավանում եմ» գլխավոր շտաբի վրա և այլն, ավելորդ վայրենասիրական սենտիմենտներ, առաջադեմ-ժամանակակից ու նամշած-կոնսերվատիվ կուսակցության ստատուսների արանքում լռվել) ես էլ եմ քննադատում, բայց ՀԱԿ-ի քաք թափելն ավելի շատ երկու բանի մասին է խոսում.
  • ՀԱԿ-ը քաքում է տակը, հենց մտածում է, որ կարող է իրենց այլընտրանք լինել որպես ընդդիմություն (ՀԱԿ-ի ժողովրդի մշտական արգումենտը՝ Լևոնի հետևից ենք գնում, որովհետև ընդդիմությունը մոբիլիզացնող ուրիշ մարդ չկա): Նույն կերպ եմ մեկնաբանում նաև Բրյուսովում իրենց Նարեկի գործունեությունը, որ պանիկայի մեջ էր ընկել երեխեքի Մաշտոցի այգի իջնելու մտքից:
  • ՀԱԿ-ը փորձում է ուշադրությունը շեղել իրենց՝ Անխելամիտի ջեբը մտնելուց: Որովհետև դրանից բեթար բան մենակ ՀՀԿ-ին միանալն է:
Ժառանգության ներքին պրոցեսներից քչից-շատից խաբար եմ, մինչև վերջերս ռեսուրսների մոբիլիզացիա էին անում՝ ՀՀԿ-ի դեմ գաղափարական պայքարի համար: Եթե դա անկեղծ էր, ապա հիմա արդեն սաբոտաժված է, լևոնականներն էլ կարծես զոռով Րաֆֆիին Սերժի գիրկը հրեն:

Եթե Ժառանգությունը հանկարծ միացավ ՀՀԿ-ին, ժողովուրդը պետք է ընտրությունների օրը մտնի ու վառի ընտրատեղամասերը, հետո՝ ընտրապայքարին մասնակցած բոլոր կուսակցություններին անխտիր: ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն իրար այլընտրանք չեն, դրանք իրար լրիվ համարժեք են: Նույնիսկ «հավատանք, որ փոխենք»-ն է ինչ-որ մակարդակով նույնը. ՀԱԿ-ի մոտ այն դառնում է «մի անգամ էլ հավատանք, ու այս անգամ հաստատ կփոխենք»:

Ընդհանրապես, ժողովուրդ, մեծ գաղտնիք չի, որ ընտրությունները կեղծվելու են: Ընտրակաշառքները, լցոնումները, կարուսելները հորինված են նրա համար, որ դուք դրանց դեմ պայքարեք: Ու մեկ էլ եվրոպական կառույցները պայքարեն: Որովհետև դրանց դեմ հնարավոր է պայքարել: Իսկ իրականում պարզապես արկղերն են փոխում, մարդկանց են վախեցնում թաղային ավտորիտետների միջոցով և այլն: Բողոքարկե՞լ: Ում, դատական համակարգի՞ն: Դատական համակարգը քանի դեռ անկախ չի կառավարությունից (իսկ մեզ մոտ դատավորները ոչ թե ընտրովի են, այլ նշանակվում են նախագահի կողմից), բողոքարկել կառավարության կողմից ընտրությունների կեղծումը նույնն է, ինչ Վալոդից պահանջել, որ ինքն իրեն պատժի ձեր հեծանիվը գողանալու համար: Բոլոր կուսակցություններն էլ դրա մասին հիանալի գիտեն: Իսկ ինչու՞ են մասնակցում: Որովհետև իրենց լրիվ բավարարում է ողորմության կարգով իրենց ԱԺ-ում տրվող տեղերի քանակը:

Պետք չի հավի հիշողություն ունենալ: Ձեր այդպիսի պատրստակամությամբ հետմահու սպարապետ հռչակված Վազգեն Սարգսյանը չէ՞ր, որ ասում էր՝ 100% ձայն էլ հավաքեք, մեկ է՝ սա (Լևոնն) է լինելու ձեր նախագահը: «Սա» էլ խմում էր իր մերձավոր թիմի կենացը: Ինչ-որ բան փոխվե՞լ է այն ժամանակվանից մինչև հիմա:

Մի անգամ ասել էի կուսակցությունների առումով.
ՀՀԿ. «Մենք օլիգարխ ենք»
ԲՀԿ. «Մենք ավելի օլիգարխ ենք»
ՕԵԿ. «Մենք օլիգարխ չենք, բայց դեմ չէինք լինի»:
ՀԱԿ. «Մենք օլիգարխ էինք, ու էլի ենք ուզում լինել»:
ՀՅԴ. «Մենք օլիգարխ էինք, բայց մինչև սովետը»:
Ժառանգություն. «Ժող, գալիս ենք, որ էս շպիոններն էլ մեզ հետ գան, ոչի՞նչ»:

Կոմունիստական կուսակցության «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա» կոմեդիայի մասին ընդհանրապես լռում եմ: Ինչպես ռուսներն են Լենինի դիակը դամբարանում պահում, երևի մենք էլ վերջն իրենց ֆորմալդեհիդի բանկաներով դնենք ԱԺ-ում:

Հերիք եղավ, բոլ եղավ, էլի: Ինչքա՞ն կարելի է:

No comments:

Post a Comment