Thursday, June 28, 2012

Google+ Events

Եթե Google+ Local-ը գնալու վայրերի ու նրանց մասին արձագանքների վրա էր ուղղված, ապա Google+ Events-ը տարբեր բաներ կազմակերպելու համար է (ինչու՞ ոչ, կարելի է հենց Local-ում նշված վայրերում մի բան կազմակերպել):

Ինչպես տեսնում եք, համապատասխան կոճակն արդեն հայտնվել է ձախ կողմի վահանակում, իրադարձությանը կարելի է արձագանքել (գնում եմ, չեմ գնում, չգիտեմ կամ տեղում մարդկանց ու, տադադամ, ամբողջ օղակներ հրավիրել, ինչը փրկում է ձեզ հատիկ-հատիկ մարդկանց հրավիրելու անհրաժեշտությունից): Ու այո՝ Google+ Events-ը սինխրոնիզացվում է Google Calendar ծառայության հետ (շնորհավոր, անդրոիդցիներ):

Իրադարձության ինտերֆեյսը կրեատիվ է, ամեն իրադարձություն բացելիս տեսնում եք հրավիրատոմս-բացիկ հիշեցնող էջ, որի նկարը ստեղծելիս կարելի է ընտրել ստանդարտ տարբերակներից կամ բեռնել ինքնուրույն: Կապույտ լեզվակը... քաշեք, կտեսնեք ինքներդ:
Հայաստանում էլ արդեն գործում է. հուլիսի 7-ին ժամը երեկոյան 7-ին համեցեք Վանաձոր՝ Լավ Էլի խմբի համերգին, իսկ 8-ին Երևանյան ֆոտոզբոսանքն է, որի մասին կխոսեմ ավելի ուշ:

No comments:

Post a Comment